tourism, hotels online reservation, airtickets, insurance    tourism, hotels online reservation, airtickets, insurance

Հայաստանի տեսարժան վայրերը


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնական անվանումը`       Հայաստանի Հանրապետություն (ՀՀ), կարճ` Հայաստան:
Պետական դրոշը`       կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից ներքև) հորիզոնական հավասար շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ` լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ:
Պետության ղեկավարը`       նախագահ
Բարձրագույն օրենսդիր մարմինը`       միապալատ Ազգային ժողով
Պետական լեզուն`       հայերեն (պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին)
Մայրաքաղաքը`       Երևան
Վարչատարածքային միավորը`       մարզ (ընդհանուր քանակը` 10)
Ազգային արժույթը`       դրամ (միջազգային նշանակումը` AMD)

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարածքը`       29.74 հազար քառ. կմ (մոտ է Բելգիայի և Ալբանիայի տարածքներին)
Միջին բարձրությունը ծովի մակերևույթից`       1800 մ
Առավելագույն բարձրությունը`       Արագած լեռ` 4090 մ
Նվազագույն բարձրությունը`       Դեբեդ գետի կիրճ` 380 մ
Առավելագույն ձգվածությունը`       365 կմ
Գոտին`       մերձարևադարձային հատվածի հյուսիսային լայնություններում
Կլիման`       չոր, ցամաքային
Միջին ջերմաստիճանը`       հունվարին` -6.8°C, հուլիսին` +20.8°C
Ժամանակը`       ըստ Գրինվիչի միջին ժամանակին + 4 ժամ

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բնակչությունը       3.2 մլն, մայրաքաղաքի բնակչությունը` 1.1 մլն
Էթնիկ կազմը       հայեր (98%), ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ
Կրոնը       քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի), որը դավանում է բնակչության մեծամասնությունը

ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

IV-III հազարամյակ մ.թ.ա.       նախահայկական ցեղախմբերի առաջացումը Հայկական լեռնաշխարհում
782 թ. մ.թ.ա.       Երևան քաղաքի հիմնադրումը
VI-V դդ. մ.թ.ա.       հայ ժողովրդի էթնիկ ձևավորման ավարտը Հայկական լեռնաշխարհում և հայոց լեզվի ձևավորումը
189 թ. մ.թ.ա.       անկախ հայկական պետության կազմավորումը
301 թ.       Հայաստանում քրիստոնեության պաշտոնական ընդունումը որպես պետական կրոն
405 թ.       Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի ստեղծումը (հայ դպրության հիմնադրումը)
428 թ.       Հայաստանի բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև
VII դ.       Հայաստանը արաբների տիրապետության տակ
884 թ.       Հայաստանի հյուսիս-արևմտյան մասի ազատագրումը և հայկական պետականության վերականգնումը
1080-1375 թթ.       հայկական պետականության ստեղծումը Կիլիկիայում (Միջերկրական ծով)
1639 թ.       Հայաստանի բաժանումը Թուրքիայի (Արևմտյան Հայաստան) և Պարսկաստանի (Արևելյան Հայաստան) միջև
1828 թ.       Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին
1915 թ.       հայերի բռնագաղթը և ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում
1918 թ.       հայկական պետականության վերականգնումը Արևելյան Հայաստանում, Հայաստանի Հանրապետության հռչակումը
1920 թ.       խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում
1922-1991 թթ.       Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում
1991 թ.       ԽՍՀՄ-ի փլուզումը և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը
1991 թ.       Հայաստանը որպես նորակազմ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հիմնադիր-անդամ
1992 թ.       Հայաստանը ՄԱԿ-ի անդամ
1999 թ.       Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության պայմանագրի կնքումը
2001 թ.       Հայաստանը Եվրախորհրդի լիիրավ անդամ
2002 թ.       Հայաստանը Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) անդամ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՈՐՈՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻՑ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ (կիլոմետր)

Հայաստան
Աբովյան       16
Ալավերդի       191
Ախուրյան       126
Ամասիա       148
Աշոցք       165
Աշտարակ       22
Ապարան       59
Արթիկ       105
Արմավիր       48
Արտաշատ       29
Բերդ       211
Գավառ       98

Գեղարդ       31
Գյումրի       126
Գորիս       250
Դիլիջան       100
Եղեգնաձոր       122
Եղվարդ       30
Էջմիածին       20
Թալին       74
Իջևան       142
Ծաղկաձոր       79
Կապան       320
Հրազդան       50
Ճամբարակ       125

Մասիս       20
Մարալիկ       105
Մարտունի       130
Մեղրի       393
Մեղրուտ       149
Նոյեմբերյան       191
Ջերմուկ       178
Սիսիան       217
Սպիտակ       101
Ստեփանավան       157
Սևան       66
Վայք       139
Վանաձոր       125

Վարդենիս       168
Վեդի       49
Տաշիր       174

Լեռնային Ղարաբաղ
Ասկերան       370
Հադրութ       440
Մարտակերտ       410
Մարտունի       440
Շուշի       310
Ստեփանակերտ       330
Քարվաճառ       252

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՆԵՐԸ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը       Ամանոր և Ծննդյան տոներ. դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին՝ Ամանոր, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին՝ նախածննդյան տոներ, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնություն (ոչ աշխատանքային օրեր)
Հունվարի 7       Մեռելոց հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
Հունվարի 28       Բանակի օր (ոչ աշխատանքային օր)
Փետրվարի 21       Մայրենի լեզվի օր
Փետրվարի 28       Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր
Մարտի 8       Կանանց տոն (ոչ աշխատանքային օր)
Ապրիլի 1       Երգիծանքի և հումորի օր
Ապրիլի 7       Մայրության և գեղեցկության տոն
Ապրիլի 24       Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 1       Աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 8       Երկրապահի օր
Մայիսի 9       Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 15       Ընտանիքի օր
Մայիսի 28       Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր)
Հունիսի 1       Երեխաների իրավունքների պաշտպանության օր
Հունիսի 14       Բռնադատվածների հիշատակի օր
Հուլիսի 5       Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)
Սեպտեմբերի 1       Գիտելիքի և դպրության օր
Սեպտեմբերի 21       Անկախության տոն (ոչ աշխատանքային օր)
Հոկտեմբերի 5       Ուսուցչի օր
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը       Թարգմանչաց տոն
Նոյեմբերի 10       Տեղական ինքնակառավարման օր
Դեկտեմբերի 7       Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը       Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր
Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը       Սուրբ Էջմիածնի տոն


  Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է. աշխարհի հնագույն քաղաքներից մեկը: Այն հիմնադրվել է շուրջ 3000 տարի առաջ, ավելի վաղ, քան Հռոմը: Սակայն հին քաղաքից գրեթե ոչինչ չի պահպանվել:
Երևանն իր այժմյան տեսքը ստացել է 20-րդ դարի սկզբին: Նրա հատակագիծը, իր ժամանակակից զբոսայգիներով, շրջանաձև փողոցներով ու պողոտաներով, կազմել է նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Զբոսաշրջիկները անմոռանալի տպավորություններ կարող են ստանալ այցելելով այս գեղեցիկ քաղաքի տեսարժան վայրերը, զբոսայգիները, պատկերասրահները, արվեստի թանգարանները, թատրոնները:
  Զբոսայգիներում և հրապարակներում վեր են խոյանում Վարդան Մամիկոնյանի, Սասունցի Դավթի արձանները: Բլրի բարձունքին կանգնած է Մայր Հայաստանի հսկայական հուշարձանը`թուրը ձեռքին,որը կարծես պահպանում է հայ ժողովրդին :

  Երեկոյան, հաճելի էքսկուրսիայից հետո, կարելի է հանգստանալ քաղաքի տարբեր փողոցներում տեղակայված հարմարավետ սրճարաններից մեկում, կամ շրջել զբոսայգիներում, ուր երիտասարդ նկարիչները ցուցադրում են իրենց աշխատանքները: Իսկ նա, ով ցանկանում է հանգստանալ քաղաքի աղմուկից, կարող է վայելել գյուղական ինքնատիպ միջավայրը` հրաշալի ու անկրկնելի լեռնային տեսարաններով, դաշտային ծաղիկներով լի ալպիական մարգագետիններով, հնագույն եկեղեցիներով ու հուշարձաններով (շուրջ 40.000), որոնք վկայում են հայ ժողովրդի հնագույն մշակույթի և քաղաքակրթության մասին:

Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ ԳՀԻ-ում պահպանվող ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է, մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամեերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:
Այստեղ պահպանվում են թարգմանական եզակի նմուշներ, որոնց մայրենի լեզվով բնագրերը չեն պահպանվել:
Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում: 1920թ. Մատենադարանը պետականացվել է: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, սկսվել էր 1945-ին, սակայն 1947-1953թթ. դադարեցվել էր։ 1953-ին շինարարությունը վերսկսվում է և 1959թ. ավարտվում: Նույն թվականին Մատենադարանը վերածվում է գիտահետազոտական ինստիտուտի և տեղակայվում նորակառույց շենքում:

Հանրապետության Հրապարակում կարելի է այցելել Հայաստանի Պատմության Պետական Թանգարան, ուր հավաքված են Հայաստանի տարածքում պեղված հսկայական քանակությամբ հնագիտական գտածոներ` սկսած քարե դարից մինչև միջնադար:
Կառույցի վերևի հարկերը զբաղեցնում է Գեղարվեստի Ազգային Պատկերասրահը: Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ հայ, ռուս և եվրոպացի նկարիչների կտավների հավաքածուներ:


Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված թանգարանը գտնվում է երկաթե դարին պատկանող մի ամրոցի կողքին` բլրի վրա, որտեղից պարզ երևում է հիասքանչ Արարատյան դաշտավայրը:
Թանգարանում հավաքված են 1915թ.-ին Արևմտյան Անատոլիայում հայկական համայնքների կործանման մասին ապացույցներն ու վկայությունները:
Հուշահամալիրն ունի պարզ կառուցվածք, սակայն, միևնույն ժամանակ,նրան վեհ ու խորհրդավոր տեսք է հաղորդում Ցեղասպանության զոհերի հիշատակին վառվող անմար կրակը:
Ծիծեռնակաբերդը հիմադրվելէ 1965թ., նախագծել են ճարտարապետներ Թարխանյանը և Քալաշյանը:
Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդ, որպեսզի հարգեն թուրքերի կողմից կազմակերպված 1915թ.-ի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում գործում է Ցեղասպանության թանգարան, ուր ամփոփված են եզակի փաստաթղթեր ու վավերագրական նյութեր:
Համալիրը բաղկացած է երկու կառույցներից` խորհրդանշելով Հայաստանի բաժանումը Արևմտյան և Արևելյան հատվածների:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։
Թատրոնը հիմնադրվել է 1930-ին, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963-ից։
2002-ին կատարվել են վերանորոգման աշխատանքներ։
1938 թվականին թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով։
1957 թվականից թատրոնը կոչվել է ակադեմիական։

Կոմիտասի անվան Ազգային Պանթեոնը կառուցվել է 1930-ին:
Հայաստանի մշակութային աշխարհից շատ հայտնի մարդիկ են թաղված այստեղ. կոմպոզիտորներ` Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, բանաստեղծներ և գրողներ` Վահան Տերյանը, Համո Սահյանը, Հովհաննես Շիրազը, Հրանտ Մաթևոսյանը, Սիլվա կապուտիկյանը և շատ ուրիշ երգիչներ, կինոռեժիսորներ, արվեստագետներ, քանդակագործներ և քաղաքագետներ:







Էջմիածինը Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից է և նախկինում կոչվել է Վաղարշապատ: Այստեղ է գտնվում Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 641-661 թ.թ., սակայն ավերվել է 10-դարում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:
Մ.թ. 301 Քրիստոնեություն ընդունելուց հետո, Տրդատ III թագավորը հիմնադրեց Սբ. Էջմիածին Մայր Տաճարը: Այն հայկական առաքելական եկեղեցիների կենտրոնն է: Մայր Տաճարն ունի եզակի թանգարան` կրոնական մասունքներով:
Մայր Տաճարի գլխավոր տեսարժան վայրերն են Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցինները:

Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում:
Ըստ լեգենդի` Տրդատ հեթանոս թագավորը Քրիստոնեություն քարոզելու համար բանտարկել է Սբ. Գրիգոր Լուսավորչին քարանձավում, որը հետագայում հայտնի է դարձել որպես Խոր Վիրապ: Այն 4-րդ. դարի համալիր է` բիբլիական Արարատի առջև: Խոր Վիրապը Հայաստանի զբոսաշրջության ամենահայտնի կենտրոններից մեկն է:



Գոշավանքը գտնվում է Տավուշի մարզում:
Գոշավանքը կառուցել է Մխիթար Գոշը 12րդ. դարում: Այն կազմված է երեք եկեղեցիներից, տպագրատնից և դպրոցից: Միջնադարում Գոշավանքը եղել է նաև Հայաստանի գլխավոր կրթական կենտրոններից մեկը: Գոշավանքի համալիրի կարևոր մաս են կազմում ձեռագրերն ու խաչքարերը:




Հաղպատի վանքը գտնվում է Լոռու մարզում` Ձորագետի աջ ափին:
Հաղպատի վանքը միջնադարյան հայկական գեղեցիկ համալիր է, որը կառուցվել է Բագրատունյաց թագավորական ընտանիքի իշխանության օրոք: Հայաստանում հայտնի էին Հաղպատի գրադարանները, դպրոցները և ճաշարանները: Հաղպատի վանքը հատկապես հարուստ է խաչքարերով:




Սանահինը գտնվում է Լոռու մարզում:
Սանահինի վանքը հիմնադրել է Աշոտ III Ողորմածը 996 թվականին: Վանքի ամենահայտնի կոթողը Սավոր եկեղեցին է, որը կառուցել է ճարտարապետ Տրդատը: Վանքի հովիտը, որը շրջապատված Է Ձորագետով, դարձնում է շրջակա միջավայրը անկրկնելի ու գեղատեսիլ: Վանքի տարածքում կան ավելի քան հիսուն խաչքարեր, գերեզմանատուն և գյուղ:




Ամբերդ ամրոցը գտնվում է Արագածոտնի մարզում:
Ամբերդը (ամրոց ամպերի մեջ) գտնվում է Ամբերդ և Արքաշեն գետերի միացման տեղում` քարքարոտ հրվանդանի վրա: Ամրոցը, որը կառուցվել է 10-13-րդ դարերում պատկանում Էր Պահլավունի արքայազներին: Այստեղ պահպանվել են հիասքանչ Ամբերդի եկեղեցին, պալատի բաղնիքը, գաղտնի ելքը`դեպի կիրճ:




Գառնին գտնվում է Կոտայքի մարզում:
Տաճարը կառուցել է Տրդատ I թագավոր մ.թ. 1դ.: Գառնին նվիրված է Միհր հեթանոսական աստծուն: Այն եղել է հայկական թագավորական ընտանիքների ամառանոցը: Ամառանոցի լողասենյակի բազմագույն և խճանկարավոր հատակը, որի վրա պատկերված է ծով և տարբեր դիցաբանական աստվածներ, ունի եզակի արժեք:



Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզում:
Հնում Գեղարդը հայտնի է եղել որպես Այրիվանք, քանի որ կառուցված է քարանձավի մեջ: Գեղարդ վանքը հանդիսանում է միջնադարյան Հայաստանի վանքային ճարտարապետության լավագույն պահպանված նմուշներից:





Տաթևի վանքը գտնվում է Սյունիքի մարզում:
Այն հիմնադրվել է 4րդ. դարում և ծառայել է որպես Սյունիքի եպիսկոպոսների նստավայր: Տաթև անունը նշանակում է "տուր թևեր":: 5-8րդ դդ. Տաթևի վանքը միջնադարյան Հայաստանի կրթական ամենահայտնի կենտրոններից մեկն էր: Վանքի բակում կա 8մ. բարձրությամբ եզակի կառույց, որը կոչվում է "Գավազան":
2010 թ. Հոկտեմբերի 16-ին Հայաստանում բացվել է աշխարհում ամենաերկար ճոպանուղին: «Տաթևի թևեր» ճոպանուղին, որի երկարությունը 5,7 կմ է, 12 րոպեում այցելուին կհասցնի Տաթեւի եկեղեցի:

Նորավանքը գտնվում է Վայոց Ձորի մարզում:
Նորավանքի հոյակերտ վանքային համալիրը ներառում է երկու եկեղեցիներ, որոնցից հիմնականը Սուրբ Կարաբետն է` կառուցված Օրբելյան արքայազնի կողմից: Այս հոյակապ վանքային համալիրը եղել է նաև միջնադարյան Հայաստանի մշակութային կենտրոն:




Սաղմոսավանքը գտնվում է Արագածոտնի մարզում:
Սաղմոսավանքը հիմնադրել է Վաչուտյան արքայազնը 12-13րդ դարերում: Այն բաղկացած է 4 կառույցներից` հիմնական եկեղեցուց, Սբ. Աստվածածնից, Սբ. Զիոնից և փոքր մատուռից:





Հովհանավանքը գտնվում է Արագածոտնի մարզում:
Հովհանավանքը ճարտարապետական համալիր է, որն ամբողջովին կառուցվել է 13-րդ դարում: Այստեղի խաչքարերի խումբը առանձնակի ուշադրություն է արժանի:





Զվարթնոցի տաճարը գտնվում է Արմավիրի մարզում: Այն կառուցել է Ներսես Գ. Շինարարը 7րդ. դարի կեսերին: Զվարթնոցի տաճարը հիասքանչ եռահարկ կառույց է, որն ունի հսկայական ճարտարագիտական արժեք: Այս ճարտարապետական գլուխգործոցը ավերվել է երկրաշարժի ժամանակ և այժմ գտնվում է ավերակների մեջ:




Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում:
Սևանն ամենամեծ լեռնային և քաղցրահամ լիճն է Կովկասում: Հնում Սևանը կոչվել է Գեղարքունյանց ծով` մեծության պատճառով: Սևանա լճի ամենատպավորիչ տեսարժան վայրերից է Սևանի վանքը, որը կառուցվել է կղզու վրա 9 դ.: Այժմ վանքը գտնվում է թերակղզու վրա` ջրի մակարդակի իջեցման պատճառով:
Սևանա լիճը կազմված է իրար միացված երկու մասերից` Փոքր Սևանից և Մեծ Սևանից: Սևանը հարուստ է ձկնատեսակներով:


Դիլիջանը գտնվում է Տավուշի մարզում` շրջապատված գեղատեսիլ անտառներով:
Քաղաքը հարուստ է ճարտարապետական գեղեցիկ նմուշներով: Մարզի ամենաուշագրավ տեսարժան վայրերն են` Հաղարծինի վանական համալիրը և Գոշավանքը, ինչպես նաև Պարզ լիճը և Ջուխտակ վանքը: Դիլիջանի լեռնանտառային կլիման, հանքային ջրերը և առատ բուսական աշխարհը գրավում են շատ զբոսաշրջիկների: